armsport.amԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» եւ «Սուոնսին» համաձայնեցրել են հարձակվող Վիլֆրիդ Բոնիի տրանսֆերը: Այդ մասին տեղեկացնում է Goal.com-ը:

Անգլիայի չեմպիոնը 35 մլն եվրո կվճարի կոտդիվուարցի հարձակվողի համար, որի 10 տոկոսը բաժին կհասնի ֆուտբոլիստի նախորդ ակումբին՝ հոլանդական «Վիտեսին»:

Բոնին Մանչեսթերում կստանա շաբաթական 96 հազար եվրո: Ավելի բարձր աշխատավարձ ակումբը չի կարող նրան առաջարկել ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով;