Լոնդոնի կենտրոնում տեղի է ունեցել Փարիզի բնակիչների հետ համերաշխության բազմահազարանոց ակցիա, որտեղ կատարված ահաբեկչական գործողությունները 17 մարդու կյանք են խլել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հունարի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, մարդիկ սկսել են հավաքվել Տրաֆալգարյան հրապարակի շրջանում, հավաքվածների մեջ եղել են Լոնդոնի ֆրանսիական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Մասնակիցներն իրենց հետ բերել են Je suis Charlie (Ես Charlie-ն եմ) կարգախոսով պլակատներ:
Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի վրա ի նշան հիշատակի խոնարհվել Է ազգային դրոշը: Վարչապետն ինքը Փարիզում մասնակցել Է ահաբեկչության դեմ երթին: Ֆրանսիայի պատմության մեջ ամենազանգվածային ակցիային հավաքվել Է առնվազն 3,7 միլիոն մարդ:
ՌԻԱ Նովոստին նշում Է, որ Լոնդոնի տեսարժան վայրերը հունվարի 11-ին մայրամուտից հետո բացվել են ֆրանսիական դրոշի գույներով՝ ի նշան Ֆրանսիայի հետ համերաշխության: Կիրակի օրը կարմիր, սպիտակ եւ կապույտ գույներով են լուսավորվել Ազգային պատկերասրահը, Տրաֆալգարյան հրապարակի շատրվանները, Թաուերի կամուրջը եւ դիտանիվը: