Հայաստանի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել ' կոչ անելով Հայաստանի իշխանություններին ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջել իրական ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտարարության մեջ նշվում է, որ 2015 թ. սկզբից Ադրբեջանը շարունակում ´ է լարվածության աճն ու արկածախնդրությունը Հայաստանի և Արցախի սահմաններում:

 

«Ճիշտ է, հակառակորդի բոլոր գործողություններին մեր Զինված ուժերը տալիս են շատ խիստ պատասխան, սակայն պաշտոնական Բաքվի արկածախնդիր գործողությունների հետևանքով զոհվում են նաև մեր զինծառայողները: Ավելին, Ադրբեջանը շարունակում է ամեն օր ավելի մեծ սադրանքների դիմել՝ օգտագործելով անօդաչու սարքեր և տարբեր տրամաչափի զենքեր՝ այս կերպ խախտելով իր իսկ կողմից 1994 թվականին խնդրած զինադադադարը: Չնայած առկա իրավիճակին՝ միջազգային հանրության կողմից իբրև միջնորդ մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խումբն ուղղակի չի տիրապետում իրավիճակին՝ ոչ մի կերպ չկար ողանալով ազդել պաշտոնական Բաքվի գործողությունների վրա: Ելնելով վերոնշյալից՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին դուրս գալ բանակցային գործընթացից՝ պահանջելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին իրական ճնշում գործադրել պաշտոնական Բաքվի վրա՝ սադրանքների չդիմելու պահանջով: Անտրամաբանական է Հայաստանի մասնակցությունը բանակցային գործընթացին, երբ սահմանին Ադրբեջանը շարունակում է իր արկածախնդիր գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ: Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն' նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, արձակել է ավելի քան 2000 կրակոց: Բացի վերոնշյալ խախտումներից, հակառակորդը շփման գծի որոշ հատվածներում օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսա րևելյան (Ջրաբերդ) և արևելյան (Ակնա) ուղղություններով հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր: