Ֆրանսիայում ավելի քան 717 հրեական դպրոցների պահպանության համար առանձնացվել Է 4,7 հազար ոստիկան: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնեւը:

 

ՆԳ նախարարության ղեկավարը հունվարի 12-ի առավոտյան այցելել Է Փարիզի այն թաղամասեր, որոնցում ապրում Է քաղաքի հրեական համայնքը:

 

ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ հունվարի 9-ին 32-ամյա իսլամիստ Ամեդի Քուլիբալին Փարիզի կենտրոնում՝ Վենսենյան դապրասների մոտ, պատանդներ Է վերցրել կոշերային մթերքների խանութում: Հատուկ նշանակության ջոկատի գործողությունների շնորհիվ նա ոչնչացվել Է: Ահաբեկչի, որը գրոհն սկսելուց ոչ շատ առաջ BFM հեռուստաալիքին հայտարարել Է, որ «Իսլամական պետություն» խմբավորման անդամ Է, զոհ Է դարձել չորս մարդ:

 

Հունվարի 7-ին զինված հարձակում Է կատարվել Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրության վրա: Զոհվել Է 12 մարդ՝ տասը լրագրող եւ շենքը պահպանող երկու ոստիկան, եւս 11 հոգի վիրավորվել Է: