Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաքելական այցով ուղևորվում է Շրի Լանկա և Ֆիլիպիններ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս ուխտագնացությունը, որը կդառնա նրա յոթերորդ արտասահմանյան ուղևորությունը և երկրորդը՝ ասիական աշխարհամաս, Բերգոլիո պապի համար ամենատևականը կլինի նրա քահանայապետության ողջ ժամանակաշրջանում (2013 թվականի մարտի 13-ից ի վեր). այն կտևի ուղիղ մեկ շաբաթ՝ հունվարի 12-ից մինչև 19-ը:

 

ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ 2013 թվականի հուլիսին Բրազիլիա իր առաջին արտասահմանյան ուղևորության ընթացքում Ֆրանցիսկոսը խոստացել էր ավելի մեծ ուշադրություն դարձնել Ասիա աշխարհամասին, որտեղ նրա նախորդը՝ Բենեդիկտոս 16-րդ պապը չի եղել:

 

2014 թվականի օգոստոսին Ֆրանցիսկոսն սկսել է իրագործել այդ պլանները՝ այցելելով Հարավային Կորեա և հայտարարելով՝ շուտով Ասիա վերադառնալու մտադրության մասին: