Ադրբեջանի առողջապահության նախարարության կողմից հրապարակված վիճակագրության համաձայն' 2014 թվականին բժշկական քննության ենթարկված մինչեւ 17 տարեկան 2 մլն 548 հազ. 200 երեխաներից 657 հազ. 96-ի մոտ տարբեր հիվանդություններ են հայտնաբերվել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով analitik.az լրատվական կայքը, հիվանդություն ունեցող երեխաներից դիսպանսեր հաշվառման են առնվել 406 հազ. 488-ը:

 

6 1 հազ. 86 երեխաներ հոսպիտալացվել են: 20 հազ. 952 երեխաներ սանատոր բուժում են անցել: Երեխաների մոտ հայտնաբերված հիվանդություններից առաջին տեղում շնչառական համակարգի, երկրորդ տեղում' մանկական, երրորդ տեղում աղեստամոսքային հիվանդություններն են եղել:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' ամեն տարի Ադրբեջանում ծնվում են տալասսեմիայով հիվանդ 200, հոմոֆիլիայով հիվանդ' 300 երեխա: Արյան նշված հիվանդությունները Ադրբեջանում բավականին տարածված են եւ արյունակիցների միջեւ ամուսնությունների բացասական հետեւանքներից մեկն են: Այդպիսի ընտանիքներում ծնված երեխա ների մոտ 70 տոկոսը տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով:

 

Ըստ վիճակագրության' աշխարհում 100 հոգուց միայն մեկն է հեմոֆիլիայով հիվանդ, մինչդեռ Ադրբեջանի մի շարք բնակավայրերում դրանով տառապող հիվանդների թիվը հասնում է 100-ի, որոնց մեծ մասը երեխաներ են: Վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում հեմոֆիլիայով հիվանդների թիվն աճել է 5 անգամ: Ներկայում Ադրբեջանում այդ հիվանդության կրողներն են ավելի քան 3 հազար քաղաքացիներ, եւ նրանց թիվը շարունակում է աճել: