Air Asia մալազիական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը կարող էր պայթել օվկիանոս ընկնելուց առաջ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը' վկայակոչելով կառավարության աղբյուրին:

 

«Վերլուծության համաձայն' օդանավը կարող էր պայթել նախքան ջրի մեջ ընկնելը», - ասել է ազգային որոնողական և փրկարարական գործակալության ներկայացուցիչը:

 

Ավելի վաղ Ինդոնեզիայի փրկարարները գտել են Air Asia օդանավի «սև արկղերը»:

 

Մալազիական ավիաընկերության ինքնաթիռը, որը տեղափոխում էր 162 մարդ, դեկտեմբերի 28-ին անհետացել է ռադարներից: