Հայաստանի տարածքում հունվարի 14-ի ժամը 08.00-ի դրությամբ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Սելիմի լեռնանցքում, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավան գյուղի և Զանգեր կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: