2014 թվականին ՄԱԿ-ի առնվազն 61 աշխատակիցներ են սպանվել իրենց պարտականությունները կատարելիս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Associated Press գործակալությանը, զոհվածներից 33-ը խաղաղապահներ են, 16-ը՝ քաղաքական անձինք, 9-ը՝ պայմանագրային ծառայողներ եւ 3-ը՝ խորհրդատուներ: Սպանվածների թիվն աճել է 2013 թվականի՝ 58-ի եւ 2012-ի՝ 37-ի համեմատությամբ:

 

Մալիի հյուսիսում ռազմական գործողությունները ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի զորակազմի 28 զինծառայողների կյանք են խլել: Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության հետեւանքով զոհվել են 11 քաղաքացիական մասնագետներ:

 

ՌԻԱ Նովոստին նշում Է, որ ՄԱԿ-ի բաժանմունքում Անձնակազմի համակարգող խորհրդի նախագահ Յան Ռիչարդսը կոչ է արել կազմակերպությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել աճող վտանգներին դեմ հանդիման իր աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով: