wrestling.amԻնչպես տեղեկացրեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, հունվարի 20-22 Երևանի խուլ ու համրերի մարզապալատում տեղի կունենա մինչև 23 տարեկանների Հայաստանի առաջնությունը, որի հիման վրա էլ կձևավորվի այդ տարիքային հավաքականը: -Այս տարի առաջին անգամ մասնակցելու ենք մարտի վերջին Լեհաստանում կայանալիք մինչև 23 տարեկանների եվրոպական ստուգատեսին, ուստի Հայաստանի առաջնությունում առաջին, երկրորդ տեղերը գրաված մարզիկները կմիանան մեծահասակների հավաքականին և հունվարի վերջից այս տարվա առաջին երկշաբաթյա հավաքը կանցկացնենք Ծաղկաձորում,-ասաց Արայիկ Բաղդադյանը: Հավաքականի գլխավոր մարզիչը նաև նշեց, որ մեծահասակների Հայաստանի առաջնությունը կայանալու է ապրիլին, հավանաբար Վանաձորում: Նշենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը որոշել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի անդրանիկ առաջնությանը մասնակցել հունվարի 28-30 Վանաձորում կայանալիք մեծահասակների Հայաստանի առաջնությունից ընտրված մարզիկներով: