Ինդոնեզիայի ափերի մոտ աշխատող փրկարարները հունվարի 14-ին հավաստել են, որ Ճավայի ծովի հատակին հայտնաբերել են AirAsia ավիաընկերության ինքնաթիռի, որն աղետի Էր ենթարկվել անցյալ տարվա դեկտեմբերին, ֆյուզելաժի հիմնական մասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով EFE գործակալությանը:

 

Դա հնարավոր Է դարձել ինքնավար ստորջրյա ապարատի շնորհիվ, որը Ճավայի ծովում աղետի վայր Է հասցրել Սինգապուրի ռազմաօդային ուժերի ֆրեգատը: «Ինտերֆաքս»-ը նշում Է, որ ապարատը ջրի տակ նկարել Է ինքաթիռի ֆյուզելաժը եւ թեւերից մեկը:

 

Փրկարարները կարծում են, որ զոհվածների մարմինների մեծ մասը գտնվում Է հենց ֆյուզելաժում:

 

Ինքնաթիռը Ճավայի ծովի երկնքում կործանվել Է 2014 թվականի դեկտեմբերի 28-ին՝ կատարելով Ինդոնեզիայից Սինգապուր չվերթը: Ինքնաթիռում եղել են 162 ուղեւոր եւ անձնակազմի անդամ, նրանք բոլորը զոհվել են: