2004 BL86 ոչ մեծ աստղակերպը՝ 500 մետր տրամագծով եւ 157 միլիոն տոննա զանգվածով, Երկրին կմոտենա այս տարվա հունվարի 26-ին՝ վտանգ չներկայացնելով մեր մոլորակի համար եւ թռչելով Լուսնից մինչեւ Երկիր երեք տարածություն հեռավորության վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Փասադենայում NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի մամուլÕ « ծառայությունը:

 

«Դեկտեմբերի 26-ին 2004 BL86 աստղակերպը Երկրին կմոտենա այնպիսի հեռավորությամբ, որով նա մեր մոլորակին չի մոտեցել վերջին առնվազն 200 տարվա ընթացքում: Ու թեեւ այն մոտ ապագայում ոչ մի կերպ չի սպառնում Երկրի անվտանգությանը, խոշոր աստղակերպի այդքան մոտիկ անցումը մեզ բացառիկ հնարավորություն Է ընձեռում դիտարկել այն, ուսումնասիրել դրա մակերեւույթը եւ նոր բաներ իմանալ»,- լրագրողներին պարզաբանել Է երկրամերձ օբյեկտների ծրագրի տնօրեն Ջոն Եմանսը Ռեկատիվ շարժման լաբորատորիայից:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա ասել Է, թե NASA-ն կփորձի աստղակերպը «ճառագայթահարել» միկրոալիքային ճառագայթման միջոցով՝ ստանալու աստղակերպի բարձր ճշգրտության լուսանկարներ եւ 3D-մոդելը, ինչպես նաեւ ուսումնասիրելու դրա ներքին կառուցվածքը եւ այդ երկնային մարմնի տարբեր հատվածների խտությունը: Այսօրվա դրությամբ, ինչպես նշել Է Լաբորատորիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Լանս Բեները, աստղագետները գործնականում ոչինչ չգիտեն այդ երկնային մարմնի կառուցվածքի եւ նկարագրի մասին: