Բելառուսի համար ոչ մի երկիր չի փոխարինի Ռուսաստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապեության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

 

«Մենք Ռուսաստանի հետ հաստատել ենք բազմաձեւաչափ հարաբերություններ եւ նրան վերաբերվելու ենք որպես եղբայրական պետության»,- ընդգծել Է նա: Նրա խոսքով՝ չնայած որոշ խնդիրներին, որոնք գոյություն ունեն երկու երկրների հարաբերություններում, «երբ մեզ համար դժվար Է եղել, Ռուսաստանը միշտ Էլ օգնության ձեռք Է մեկնել»:

 

«Երբ մենք երկխոսություն ենք վարում Արեւմուտքի հետ, եւ կվարենք Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ, մենք նրանց մի հարց ենք տալիս. դուք մեզ համար կփոխարինե՞ք Ռուսաստանին»,- ասել Է Լուկաշենկոն: Իսկ Ուկրաինայի օրինակով երեւում Է, թե ինչի Է հանգեցնում այդ բարեկամությունը՝ ներքաշում ճահճի մեջ»,- հավելել Է նա:

 

ՏԱՍՍ-ի՝ հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահը նաեւ արձանագրել Է, որ ՌԴ-ի հետ հանրապետության առեւտրի ծավալը նույնքան Է, որքան որ Եվրամիության երկրների հետ: «Ինչու՞ մենք չպետք Է համագործակցենք նրա հետ: Հարաբերությունները փոքր-ինչ այլ են, բայց դրանք հարկավոր Է կառուցել»,- հայտարարել Է Լուկաշենկոն: Ըստ որում նա հորդորել Է, որ «ոչ ոք չլարվի ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ»: «Մենք հետեւողականորեն եւ ուղղորդված հարաբերություններ կկառուցենք Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ»,- նշել Է պետության ղեկավարը: