ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Գյումրիում բողոքող քաղաքացիներին տեղեկացրեց, որ ոճրագործը Գյումրիում է. իրենք իրենց աչքով տեսել են:

 

«Էնտեղ է, ես ու Կարենը մեր աչքերով տեսել ենք տեղում»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ ավելորդ լարվածությունը անցած է, և որ իշխանությունը ելքեր է փնտրում «գյումերիցների սրտով» հարցերը լուծելու համար:

 

«Սա այն հարցը չէ, որ կոծկվի: Մենք մեր խոսքը պահում ենք, հանդարտությունը պահում ենք, մենք' հավաքվածներս, գնում ենք տուն, մենք զբաղվելու ենք մնացածի հարցերով: Երբ դուք այստեղ կանգնում եք, չգիտենք՝ էս մասին մտածենք, թե էն: Կարևոր պահանջն էր իրեն տեսնելը, մենք տեսել ենք մեր աչքով»: