Հայաստանի սահմանամերձ համայնքներում բնակվող և պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանողների գարնանային կիսամյակի ուսման վարձը կփոխհատուցի Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ):

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԵՀ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, փոխհատուցումը տեղի կունենա ՀՀ կառավարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամին կարող են դիմել Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիր աղբյուր, Չինարի, Այգեպար, Այգեձոր, Բերքաբեր, Վերին Կարմիրաղբյուր, Վայոց ձորի մարզի Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ, Խաչիկ սահմանամերձ համայնքների պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող ուսանողները: Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015թ. փետրվարի 13-ն է։