Ռուսաստանցիների կեսից ավելին կցանկանար Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում տեսնել 2018 թվականից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Լեւադա-կենտրոնը»:

 

Հարցման համաձայն, որն անցկացվել Է 2014 թվականի դեկտեմբերի 19-22-ին, երկրի բնակչության 55 տոկոսը ցանկանում Է, որ Պուտինը կրկին Ռուսաստանի նախագահը դառնա 2018 թվականին: Բնակչության 18 տոկոսը կարծում Է, որ 2018 թվականին նախագահ պետք Է դառնա մեկ ուրիշը, ով կառաջարկի խնդիրների այլ լուծում, իսկ 10 տոկոսի կարծիքով, անհրաժեշտ Է նոր դեմք, որը, սակայն, պետք Է շարունակի Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը:

 

Բացի այդ, ռուսաստանցիների 54 տոկոսը վստահ Է, որ Ռուսաստանում այժմ չկա մի մարդ, որը կարողանար փոխարինել Վլադիմիր Պուտինին: Հարցման մասնակիցների 24 տոկոսը կարծում Է, որ եթե պահանջվի, ապա Վլադիմիր Պուտինին փոխարինող կարելի Է գտնել:

 

ՌԻԱ Նովոստին նշում Է, որ հարցումն անցկացվել Է Ռուսաստանի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերում: Դրան մասնակցել Է քաղաքների ու գյուղերի 18 եւ ավելի բարձր տարիքի 1600 բնակիչ: Այս ուսումնասիրությունների տվյալների վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,4 տոկոսը: