Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքի բնակիչներին զսպվածության կոչ է անում: Նա ընդհատել է այցն ԱՄՆ ու վերադարձել, քանի որ իրեն պատասխանատու է համարում քաղաքի բնակիչների համար: «Այո, ես գտնում եմ, որ բարձրացրած հարցը, ըստ որի' հանցագործին պետք է հանձնել հայկական կողմին, ճիշտ է, բայց պետք չէ սեպ խրել ռուս-հայկական հարաբերությունների մեջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' հունվարի 16-ին հրավիրված ասուլիսում ասաց Բալասանյանը:

 

Քաղաքապետը մերժեց պատասխանել իրավական հիմքի վրա տրվող հարցերին, իսկ թե ինչու Գյումրին, որպես քաղաք, սգո օր չհայտարարեց, նա նշեց, որ քաղաքապետը եւ ավագանին իրավասություն չունեն նման որոշում կայացնելու: Հարցին' եթե կրկին ակցիա լինի, կմիանա՞ մասնակիցներին, պատասխանեց, որ կլինի գյումրեցիների հետ, բայց դեպքն արտառոց էր, հավաքներն' ինքնաբուխ, պետք է բացառել նման միջադեպերի (հունվարի 15-ի լարվածությունը ՌԴ հյուպատոսության շենքի առջեւ-խմբ.) կրկնությունը:

 

Ռուսական ռազմաբազան Գյումրիում տեղակայելու որոշումը վերանայելու հարցին ի պատասխան նա ասաց, որ հանցագործն ազգություն չունի, «պետք չէ ռուս-հայկական հարաբերությունները դնել սեղանի վրա»:

 

Բալասանյանը պատմեց, որ չնայած այցի ժամանակ պետք է Գյումրին եւ Գլենդելը դառնային քույր քաղաքներ, նախատեսված են եղել հանդիպումներ տարբեր մարդկանց, այդ թվում' ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հետ, բայց իմանալով կատարվածի մասին' ընդհատել է հանդիպումներն ու վերադարձել: Ընդ որում' այցը կատարել է արձակուրդի ընթացքում, որպեսզի համայնքային բյուջեից գումարների դուրսգրում չլինի:

 

Ինչ վերաբերում է սպանված ընտանիքի փոքրիկին' Սերյոժա Ավետիսյանին, ով Երեւանի «Սբ Աստվածամայր» հիվանդանոցում է, քաղաքապետը նշեց, որ կշարունակեն լինել փոքրիկի կողքին, կբացվի հաշվեհամար նրա անունով, որին փոխանցումներ կարվեն ոչ միայն համայնքային բյուջեից, այլև Բալասանյանների հիմնադրամի կողմից:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա էհասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձկատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասիզինծառայող Վալերի Պերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալներգրավելու մասին:

 

Հունվարի 15-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո իրավիճակըԳյումրիում լարվել է: Հանրահավաքի մասնակիցները Շիրակի մարզի դատախազության շենքի առջևհանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով վստահեցրել է, որ դիմելու է ռուսականկողմին' ոճրագործին հայաստանյան իրավապահներին հանձնելու համար: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները պահանջել են նկարահանել ոճրագործին, որպեսզի հավաստիանան, որ նա գտնվում է Գյումրիում: Դատախազության շենքի մոտից հանրահավաքի մասնակիցներն ուղևորվել են ՌԴհյուպատոսարանի շենք, որտ եղ էլ ցուցարարների և ոստիկանների միջև արձանագրվել է բախում:Երեկոյան չնախատեսված հավաք է տեղի ունեցել նաև Երևանի Ազատության հրապարակում: