Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը պետք չէ վերածել քաղաքական շոուի:

 

Լրագրողների հետ հունվարի 16-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: «Գյումրիում տեղակայված 102–րդ ռուսական ռազմաբազայից երկու օր առաջ ինձ մոտ ծանոթ մի սպա եկավ, ով շատ հուզված էր և շոկի մեջ էր տեղի ունեցած ողբերգությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ'ասաց նա և հավելեց, որ այս դեպքը ահազանգ է, և պետք է շատ արագ պարզել, թե ինչ նպատակներ էր հետապնդում մեղադրյալը, քանի որ հասկանալի չէ, թե ինչու է կատարվել այդ հանցագործ ությունը:

 

Բանախոսը նշեց, որ ժամանակին Ճապոնիայում և Գերմանիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների հետ նույնպես եղել են խնդիրներ. զինվորները կատարել են սպանություններ, բռնաբարություններ և այլ բռնություններ տեղի բնակչության նկատմամբ: «Ամերիկացիները հետագայում միջոցներ ձեռնարկեցին կարգապահությունը բարձրացնելու ուղղությամբ. սկսեցին աշխատել ռազմաբազաների անձնակազմի, տեղի բնակչության հետ: Գուցե այս ծանր դեպքից հետո Գյումրիի 102–րդ ռուսական ռազմաբազայի ղեկավարությունն էլ մտածի իր անձնակազմի հետ աշխատելու մասին»,-ընդգծեց Գագիկ Հարո ւթյունյանը:

 

Պատասխանելով «Արմենպրես»-ի այն դիտարկմանը, թե Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության հետևում արդյոք կարո՞ղ են լինել ադրբեջանական կամ թուրքական հատուկ ծառայությունները' նա նշեց, որ չի բացառում այդ վարկածը: «Մեզանում գոյություն ունեն զանազան մեթոդներ, երբ կարելի է մարդուն հեռահար նեյրոլինգվիստիկ մանիպուլյացիաների միջոցով կառավարել, սակայն այս վարկածները ճշտելու համար պետք է սպասել հետաքննության տվյալներին»,-նկատեց փորձագետը և հավելեց, որ ճիշտ կլինի, եթե հայ և ռուս իրավապահ մարմինները շարունակեն համագործակցել, քանի որ ռուս հետաքննիչները ավելի լավ են ճանաչում իրենց ազգակցի հոգեբանական և այլ առանձնահատկությունները:

 

Նա հավելեց նաև, որ Գյումրիում տեղակայված 102–րդ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կոչերն անընդունելի են: Հիշենք...Անցյալ դարի 20-ական թվականներին ռուսական զորքերը դուրս եկան այնտեղից, որից հետո Գյումրի մուտք գործեցին թուրքական զորամիավորումները: «Հայաստանի համար Ռուսաստանի հետ համագործակցությունը կարևոր է, միաժամանակ Ռուսաստանն է մեզ կարևորում, քանի որ մենք նույնպես կարևոր դեր ենք կատարում Ռուսաստանի անվտանգության համար»,-նշեց Գագիկ Հարությունյանը:

 

Հունվարի 15-ին Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո իրավիճակը Գյումրիում լարվեց: Հանրահավաքի մասնակիցները Շիրակի մարզի դատախազության շենքի առջև հանդիպեցին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, ով վստահեցրեց, որ դիմելու է ռուսական կողմին' ոճրագործին հայկական հայաստանյան իրավապահներին հանձնելու համար: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները պահանջեցին նկարահանել ոճրագործին, որպեսզի հավաստիանան, որ նա գտնվում է Գյումրիում: Դատախազության շենքի մոտից հանրահավաքի մասնակիցներն ուղևորվեցին ՌԴ հյուպատոսարանÕ « շենք, որտեղ էլ ցուցարարների և ոստիկանների միջև արձանագրվեց լարվածություն, ինչի հետևանքով 15 անձ, որոնցից 6-ը ոստիկաններ, տեղափոխվեցին հիվանդանոց:

 

Վերջին տեղեկություններով' բոլոր քաղաքացիական անձինք և 3 ոստիկան դուրս են գրվել հիվանդանոցից: «Ժառանգություն»խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և «Բարգավաճ Հայաստան»խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հավաքվածներին կոչ արեցին հանդարտվել և վստահեցրին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել և իրենք այժմ ուղևորվելու են ռազմաբազա ու հավաստիանալու, որ ոճրագործը գտնվում է Գյումրիում: Ցուցարարները կրկին շարժվել են դեպի դատախազության շենք: