Նավթի համաշխարհային գները հունվարի 16-ին կտրուկ բարձրացել են՝ 2015 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի վերաբերյալ Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) կանխատեսման հրապարակման ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները:

 

Երեւանի ժամանակով ժամը 13:58-ի դրությամբ Հյուսիսային ծովի Brent նավթախառնուրդի փետրվարյան ապառնագրերի արժեքն ավելացել Է 3 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 49,72 դոլար: WTI մակնիշի թեթեւ նավթի փետրվարյան ապառնագրերի գինն աճել Է 2,7 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 47,88 դոլար:

 

Վերլուծաբանները «սեւ ոսկու» արժեքի աճը կապում են այն բանի հետ, որ Էներգետիկայի միջազգային գործակալությունը 2015 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը պահպանել Է օրական 93,3 միլիոն բարելի մակարդակում: