114 տարեկան հասակում վախճանվել Է Մեծ Բրիտանիայի ամենածեր բնակիչը՝ Էթել Լանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է լոնդոնյան Daily Telegraph թերթի կայքը:

 

Էթել Լանգը, որը ծնվել Է 1900 թվականին հանքագործի ընտանիքում, իր կյանքի օրոք տեսել Է Մեծ Բրիտանիայի վեց միապետի եւ 22 վարչապետի: Նա երկրի ամենագլխավոր երկարակյացն Է դարձել 2013 թվականին 113 տարեկան հասակում Լոնդոնի բնակչուհի Գրեյս Ջոնսի մահվանից հետո:

 

Վերջին տարիներին միսիս Լանգը, որը ողջ կյանքն անցկացրել Է հայրենի Բառնսլի քաղաքում եւ 13 տարեկանից, թողնելով դպրոցը, աշխատել Է տեղի վերնաշապիկներ արտադրող գործարանում, ապրել Է ծերանոցում: Նշվում Է, որ նա հրապուրված Է եղել պարերով, որոնցով նա «զբաղվել Է մինչեւ 107 տարեկանը»:

 

Դեռ հեռավոր 1922 թվականին Էթելն ամուսնացել Է մունիցիպալ խորհրդի ղեկավարի որդու՝ սանտեխնիկ Ուիլյամ Լանգի հետ: Մեկ տարի հետո զույգն աղջիկ Է ունեցել: Մարգարետն այժմ 89 տարեկան Է: Էթել Լանգն այրիացել Է 1988 թվականին: Մինչեւ 105 տարեկանը նա ապրել Է միայնակ, իսկ հետո տեղափոխվել Է ծերանոց:

 

ՏԱՍՍ-ը նշում Է, որ երկարակյաց կինը երբեք չի ծխել եւ հազվադեպ Է ոգելից խմիչք օգտագործել: Միեւնույն ժամանակ նա հիանալի խոհարար Է եղել, թխել Է սեփական հացը եւ միշտ նախապատվությունը տվել Է առողջ սննդին: Բացի այդ, «18-րդ դարից ի վեր» երկարակյացներ են եղել նրա նախնիները: