Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոստանում է երկրպագուներին հաղթել Իսպանիայի առաջնությունում:

Նման հայտարարություն պորտուգալացին արել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում երկու խաղի արդյունքում մադրիդյան մյուս թիմին՝ «Ատլետիկոյին» զիջելուց հետո:

«Կարծում եմ՝ 2015-ն այլ կլինի: Մենք կհաղթենք Իսպանիայի առաջնությունում «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն:

Նշենք, որ Լա լիգայի շրջանակներում մադրիդյան դերբին տեղի կունենա 22-րդ տուրում: