Վալերի Պերմյակովը ձերբակալվել է Հայաստանում, սա է իրավական առանցքաքարը այս գործում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Գյումրիում կատարված դաժան սպանությանը: Գրում էAysor.am-ը:

 

«Ռուսաստանի Սահմանադրությունը, որին հղում է անում ՀՀ գլխավոր դատախազությունը, որևէ կապ չունի Գյումրիում կատարված սպանության և այդ գործով կալանավորված Վալերի Պերմյակովի հետ: Այն կգործեր միայն այն դեպքում, եթե Վալերի Պերմյակովին հայտնաբերեին ՌԴ տարածքում»,- ասաց փաստաբանը:

 

Նրա խոսքով՝ Վ. Պերմյակովին անգամ իրավունք չունեին մտցնել ռուսական ռազմաբազա, և եթե զինծառայողը ռուսական զորամասում կատարել է հանցագործություն, ապա ՌԴ իշխանությունները պետք է դիմեն ՀՀ Գլխավոր դատախազությանը, որպեսզի հանձնի իր քաղաքացու իրեն, իսկ դատախազությունը պետք է քննարկի ու որոշում կայացնի:

 

«Եթե հանցագործությունը զորամասից դուրս է կատարել, այդ դեպքում որևէ միջազգային պայմանագիր չի գործում, քանի որ Հայաստանի տարածքում հանցանք կատարած անձը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի ՀՀ օրենքների համաձայն: Եթե անձը հանցագործություն է կատարել թե՛ զորամասի տարածքում, թե՛ զորամասից դուրս, ապա պետք է կրկին ՌԴ-ն դիմեր ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ իր երկրի քաղաքացուն իրեն հանձնելու առաջարկով»,- ասաց նա:

 

Շարունակությունը՝ այստեղ: