Լիբանանյան բանակը հունվարի 15-ի երեկոյան ականապատ մեքենա է հայտնաբերել սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում գտնվող Արսալի շրջանում և վնասազերծել այն: Մեքենայում հայտնաբերվել է 120 կիլոգրամ կշռով պայթուցիկ սարքավորում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լիբանանյան ազգային տեղեկատվական գործխակալությունը, բանակը փակել է Արսալի շրջանի Այն աշ Շաաբ ճանապարհը:

 

Բանակը հայտարարել է 3 անձանց ձերբակալվելու մասին, որոնք պլանավորել էին հարձակումներ իրականացնել: Պազվել է, որ նրանցից 2-ը լիբանանցի, մյուսը սիրիացի է: Նախատեսված էր հարձակում իրականացնել բանակի և բնակելի շրջանների վրա:

 

Ավելի վաղ՝ հունվարի 14-ի առավոտյան, Լիբանանի անվտանգության համակարգը կանխել էր պլանավորված ահաբեկչությունը երկրի հյուսիսում գտնվող Տրիպոլի և Զաղրաթա բնակավայրերի միջև: Հայտնաբերվել էր մոտ 30 կիլոգրամանոց պայթուցիկ սարքավորում:

 

Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքի Ջաբալ Մահսեն թաղամասի սրճարաններից մեկում մահապարտ-ահաբեկիչների իրականացրած պայթյունններից 9 լիբանանցի էին զոհվել, ևս 37-ը վիրավորվել էին: