Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը, որը նաեւ «Միասնական Օսիա» մեծամասնության կուսակցության առաջնորդն Է, հունվարի 16-ին հայտարարություն Է տարածել, որում հանդես Է եկել Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Կուսակցության եւ իմ հաստատ դիրքորոշումն այն Է, որ Հյուսիսային Օսիայի հետ միավորումը եւ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելը համապատասխանում Է օս ժողովրդի երկարաժամկետ շահերին»,-ասել Է Բիբիլովը:

 

Նա նշել Է, որ կուսակցությունը շարունակում Է մասնակցել Ռուսաստանի հետ դաշնակցության եւ ինտեգրացման վերաբերյալ պայմանագրի նախագծի մշակմանը: «Առաջիկայում մեր առաջարկությունները կներկայացվեն քաղաքական խորհրդի աշխատանքային խմբի քննարկմանը, որպեսզի իրենց արտացոլումը գտնեն դաշնակցության եւ ինտեգրացման վերաբերյալ պայմանագրի վերջնական նախագծում»,-ընդգծում Է Բիբիլովը:

 

«Մենք համոզված ենք, որ հենց այժմ Է Հարավային Օսիայի համար իրական հնարավորություն ստեղծվել լուրջ քայլ անելու դեպի Օսիայի բոլոր բնակիչների նվիրական ցանկության իրագործում՝ առավելագույն ինտեգրացման վերաբերյալ պայմանագրի ստորագրման միջոցով օս ժողովրդի միավորում»,-հայտարարել Է հարավօսացի քաղաքական գործիչը:

 

«Ինտերֆաքս»-ը նշում Է, որ «Միասնական Օսիա» կուսակցությունը խորհրդարանական վերջին ընտրություններում համարվում Էր ընդդիմադիր: Ներկայում նրան Է պատկանում հանրապետության խարհրդարանի 34 տեղերից 20-ը: