Լիտվայի Հանրապետության դեսպանատունը Երեւանում սկսել է համագործակցել Մուտքի արտոնագրերի տրամադրման նորաբաց կենտրոնի հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին կենտրոնից, դիմումները Շենգենյան մուտքի արտոնագրեր ստանալու համար դեպի Էստոնիա, Դանիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Իսպանիա կարող են ներկայացվել Մուտքի արտոնագրերի տրամադրման կենտրոն առանց նախնական գրանցման: Դիմումների և բոլոր պահանջվող փաստաթղթերի տրամադրման ձեւաչափը մնում է անփոփոխ: Հնարավոր է Շենգենյան մուտքի արտոնագրեր ստանալու համար դիմել նաեւ Լիտվայի Հանրապետության դեսպանություն: Գործում է պարտադիր օնլայն գրանցում դեսպանության կայքում' http://am.mfa.lt.:

 

Ազգային D մուտքի արտոնագրերի համար դեպի Լիտվա եւ այլ հյուպատոսական հարցերի դեպքում խնդրում են դիմել դեսպանատուն անմիջականորեն: Մուտքի արտոնագրերի տրամադրման նորաբաց կենտրոնը գտնվում է Նալբանդյան փողոցի վրա: