Մոտ 200 դիմակավորված տղամարդիկ ներխուժել են Լեհաստանի Գդանսկ քաղաքի ուղևորատար գնացք և ծեծկռտուք սկսել երկրպագուների հետ, ովքեր ուղևորվելիս են եղել Սոպոտ՝ խառը մարտարվեստների մրցույթին ներկա գտնվելու: Այս մասին հայտնել է УНН-ը' հղում անելով Ռադիո Գդանսկին:

 

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը ուշ երեկոյան: Գդանսկ-Ժաբյանկա կայարանի մոտակայքում ուղևորափոխադրող գնացքը կանգ է առել ձեռքի արգելակի գործարկումից:

 

Դրանից հետո մոտ 200 դիմակավորված տղամարդիկ սկսել են վագոնների ուղղությամբ քարեր նետել և զանգվածային ծեծկռտուք սկսել երկրպագուների հետ:

 

Նախնական տվյալներով՝ տուժել է 10 մարդ, որոնցից մի քանիսը տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանությունը սկսել է հետաքննել տեղի ունեցածը։: