Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը բերվել է բարձր պատրաստվածության վիճակի այն բանից հետո, երբ Բելգիայում հակաահաբեկչական գործողությունից հետո ոչնչացվել է երկու գրոհային: Այս մասին հայտնել է The Guardian-ը:

 

Երկրում հայտարարվել է ոստիկանների և հրեական համայնքներում պարեկների նկատմամբ ահաբեկչության իրականացման վտանգի հինգ մակարդակից չորրորդը:

 

Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում ոստիկանության աշխատակիցներին ուղարկվել էր նախազգուշացում հնարավոր սպառնալիքի մասին:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մոտ ժամանակներս մտադիր է ժամանել Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ անվտանգության հարցով շտապ բանակցություններ անցկացնելու նպատակով: Ինչպես նշվել է, տվյալ որոշումը կայացվել է Փարիզում ահաբեկչական հարձակումների և համացանցում հաքերային հարձակումների աճող վտանգի առնչությամբ:

 

Բանակցությունների ընթացքում Քեմերոնը և Օբաման կքննարկեն Սիրիայում և Իրաքում ջիհադիստների դեմ ռազմական արշավները: