.armsport.amԻնչպես հայտնում է «El Mundo Deportivo»-ն «Ատլետիկը» մտադիր է վարձակալել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ասիեր Իլյարամենդիին։

«Ատլետիկը» պատրաստ է 24-ամյա կիսապաշտպանին ավելի շատ խաղաժամանակ տրամադրել, սակայն «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հազիվ թե համաձայնի կիսապաշտպանի տեղափոխությանը՝ հաշվի առնելով Լուկա Մոդրիչի վնասվածքը եւ Սամի Խեդիրայի վատ մարզավիճակը։

Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում Իլյարամենդին 19 հանդիպում է անցկացրել, որոնցից միայն 8-ը հիմնական կազմում։