Ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը Երևանում է եղել և այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկին՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին, որի առողջության համար պայքարում են հայ և ռուս բժիշկները: «Արմենպրես»-ի այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ առողջապահության նախարարությունում:

 

Ավելի վաղ Գյումրիում բնակվող Արմինե Շիրոյանը նամակ էր գրել Անդրեյ Մալախովին, որում դժգոհել էր Կրասնոդարում բնակվող հայերի վեճի մասին պատմող նրա հաղորդումից այն դեպքում, երբ մեկ օր առաջ Վալերի Պերմայկովը սպանել էր Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին: Մալախովը Թվիթերի միջոցով նշել էր, որ պատասխանել է նամակին:

 

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ Մալախովը եղել է նաև Գյումրիում:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականիհունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներովտեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական,դատաձգաբանական փորձաքննություններ:

 

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայիհրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը: Իսկ փոքրիկ Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Հունվարի 18-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ անցկացվել է երկրորդ կոնսիլիումը' Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուս և տեղի առաջատար մասնագետների մասնակցությամբ։