Իրաքում եւ Սիրիայում Իսլամական պետություն' խալիֆայություն հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը մահապատժի է ենթարկել ջոկատներից մեկի Ադրբեջանի քաղաքացի հրամանատար Սիրաջ Ազերիին:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է timeturk.com լրատվական կայքը:

 

Նշվում է, որ ԻԼԻՊ-ը ադրբեջանցի հրամատարին մահապատժի է ենթարկել «արտահասմանցի գործակալ» լինելու հիմնավորմամբ:

 

Նշվում է, որ Սիրաջ Ազերին երկար ժամանակ կռվել է Աֆղանստանում, այնուհետեւ մեկնել է Սիրիա եւ կռվել ԻԼԻՊ-ի շարքերում:

 

Մի քանի շաբաթ առաջ ԻԼԻՊ-ը մահապատժի էր ենթարկել Հյուսիսային Կովկասից մարտիկ Սերգեյ Ասիմովին, որին նույնպես կասկածել են այն բանում, որ արտասահմանյան պետության գործակալ է եղել:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում եւ Իրաքում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 300-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) հայտարարել Սիրիայում: