2016 թվականին Երկրի բնակչության ամենահարուստ 1 տոկոսն ավելի մեծ կարողություն կունենա, քան մնացած 99 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտնել Է Մեծ Բրիտանիայի Oxfam բարեգործական կազմակերպությունը:

 

Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք Համաշխարհային տնտեսական համաժողովի նախաշեմին, որտեղ ամեն տարի հավաքվում են աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ, կազմակերպությունը փորձում Է ուշադրությունը հրավիրել աճող անհավասարության վրա:

 

Oxfam-ի ղեկավար Ուինի Բյանիման հայտարարել Է, որ անհավասարությունը հասել Է շշմեցուցիչ մասշտաբների, եւ ամենահարուստների եւ ամենաաղքատների միջեւ խզումը սրընթաց մեծանում Է:

 

Բարեգործական կազմակերպությունն աշխարհի պետությունների իշխանություններին կոչ Է արել՝ պայքարել հարկերից խուսափելու դեմ եւ բարելավել պետական ծառայությունների որակը, ինչպես նաեւ կոչ Է արել՝ օրենսդրորեն ամրագրել աշխատավարձի նվազագույն չափը եւ նվազագույն ապրուստամիջոցը՝ նպաստելու եկամուտների ավելի հավասարաչափ բաշխմանը: