Ռուբլու անկումը լուրջ սպառնալիք Է ներկայացնում ինը երկրների տնտեսությունների համար, որոնք կախված են Ռուսաստանում աշխատող իրենց քաղաքացիների դրամական փոխանցումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Guardian-ը:

 

Թերթը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալները, նշել Է, որ ընդհանուր առմամբ այդ երկրները 2015 թվականին կարող են կորցնել ավելի քան 10 մլրդ դոլար: Տնտեսական դժվարությունների պայմաններում նախկին խորհրդային հանրապետություններից ներգաղթածներից շատերն են մտածում Ռուսաստանից հեռանալու մասին, գրում Է The Guardian-ը:

 

Բրիտանական թերթը հավելում Է, որ այդ երկրներից մի քանիսում ռուբլու անկումը կարող Է ի վերջո հրահրել քաղաքական ճգնաժամ: Տարածաշրջանի տնտեսությունները միմյանց հետ սերտորեն փոխկապակցված են, եւ ռուսական արժույթի անկումը ազդեցություն Է գործում ՌԴ-ի հարեւանների արժույթի վրա, գրում Է բրիտանական թերթը, նշելով, որ ռուբլու փլուզումը, մասնավորապես, արդեն հանգեցրել Է Թուրքմենստանի արժույթի արժեզրկման եւ կարող Է հանգեցնել ղազախական թենգեի հետագա անկման:

 

Համաշխարհային բանկի տեղեկատվության համաձայն՝ դրամական փոխանցումներից Է կախված Վրաստանի տնտեսության 12 տոկոսը, Ղրղզստանի տնտեսության 31,5 տոկոսը, Մոլդովայի տնտեսության 25 տոկոսը, Հայաստանի տնտեսության 21 տոկոսը, Տաջիկստանի տնտեսության 42 տոկոսը, Ուկրաինայի տնտեսության 5,5 տոկոսը, Լիտվայի տնտեսության 4,5 տոկոսը, Ադրբեջանի տնտեսության 2,5 տոկոսը, Ուզբեկստանի տնտեսության 12 տոկոսը:

 

The Guardian-ը նշում Է, որ այդ երկրներ փոխանցումների մեծ մասը կազմում են հենց Ռուսաստանից ուղարկվող դրամական միջոցները: