Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ հունվարի 1-15 -ն ընկած ընկած ժամանակահատվածում է այցելել 32310 քաղաքացի:

 

Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 10974 կանչ, որոնց հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 1946 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները, թունավորման դեպքերը և տարաբնույթ վնասվածքները:

 

Հունվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 956 երեխա' 487 տղա և 469 աղջիկ: