Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ժամանել է Երևան' ռուս զինծռայող Վալերի Պերմյակովի գործի հետաքննությունը կոորդինացնելու նպատակով:
Այդ մասին հայտնում է «Ռիա-նովոստի»-ն: «Ալեքսանդր Բաստրիկինը ժամանել է Երևան, որպեսզի կոորդինացնի ռազմական քննիչների աշխատանքները' ռուս զինծառայող Վ ալերի Պերմյակովի նկատմամբ հարուցված քրեական գործի ուղղությամբ»,- նշված է ՌԴ քննչական կոմիտեի տեղեկատվության մեջ:
«Բաստրիկինին հանձնարարվել է սերտորեն աշխատել Հայաստանի իրավապահների հետ, որպեսզի առավելագույնս օբյեկտիվ և ամբողջական հետաքննվի հանցագործության հանգամանքները: Որևէ կասկած չկա, որ ծանր սպանությունների մեղավորը կկրի արժանի պատիժ' օրենքի ողջ խստությամբ»,- ասել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Մարկինը: