ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել (Բելգիայի Թագավորություն):

 

Պատվիրակությունը մասնակցելու է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հունվարի 21-ին կայանալիք Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող երկրների գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին: