Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը մոտ ժամանակում կկագնի այդ երկրի խորհրդարանի առաջ, որտեղ պետք է պատասխանի այն հարցերին, թե ինչպես էր պատրաստվում գծով խորհրդական եղած ժամանակ վաստակել միլիոնավոր ֆունտ ստեռլինգներ, գազատար, որը պատրաստվում է կառուցել Ադրբեջանի կոռումպացված վարչակարգը:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է բրիտանական Sunday Times թերթը:

 

Բրիտանական խորհրդարանի նախաձեռնությամբ անցկացվելիք քննարկումներում շոշափվելու են արտասահմանյան երկրներին ծառայությունների համար Թոնի Բլերի ստացած եկամուտների թափանցիկությանը վերաբերող հարցեր:

 

Թերթը հայտնում է, որ մինչ այդ Թոնի Բլերը բազմիցս խուսափել էր նման քննարկումներից և հրաժարվել հաշիվ տալ իր եկմուտների համար' հղում կատարելով այն բանին, որ ինքն այլևս ոչ չինովնիկ է, ոչ էլ խորհրդարանական:

 

Մեծ Բրիտանիայում գործող կանոններով վարչապետը կարող է արտասահմանում խորհրդական դառնալ միայն պաշտոնը թողնելուց երկու տարի հետ:

 

Թերթը գրում է, որ Թոնի Բլերի հաճախորդների մեջ եղել է նաև Ղազախստանի նախագահը, ով խորհուրդների համար նրան տարեկան վճարել է 8 մլն ֆունտ ստեռլինգ:

 

Դրանից հետո Թոնի Բլերը որոշել էր դառնալ գազատարի գծով խորհրդական: Այդ գազատարով ադրբեջանական գազը պետք է եվրոպական շուկա դուրս գար: Ընդ որում, թերթը չի մոռանում հիշեցնել, որ Ադրբեջանի կառավարությունը հաճախ քննադատում են քաղաքացիական հասարակության վրա գրոհներ գործելու համար:

 

Միևնույն ժամանակ, Թոնի Բլերի գրասենյակը հայտարարում է, որ նրա ստացած ֆինանսական միջոցների մասին տեղեկությունը մտացածին է, սակայն հրաժարվում է հրապարակել ավելի ստույգ թվեր:

 

Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հուգ Վիլյամսոնը նույնպես քննադատում է Թոնի Բլերին այն բանի համար, որ նա փողեր է ստանում ադրբեջանական իշխանություններից: Կազմակերպությունում գտնում են, որ կամ Թոնի Բլերը պետք է քննադատի մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում և Ղազախստանում, կամ էլ պարտավոր է դադարել շարունակել փողեր ստանալ այդ երկրներից: