Հայաստանի նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը կազատվի Անկախ պետությունների համագործակցության հարցերով ՀՀ ազգային համակարգողի պարտականություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 22-ի նիստի օրակարգում:

 

Նիստում առկա մեկ այլ օրակարգային հարցով ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը կնշանակվի Անկախ պետությունների համագործակցության հարցերով ՀՀ ազգային համակարգող:

 

Արմեն Գևորգյանն այժմ զբաղեցնում է բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») ղեկավարի պաշտոնը: