ԱՄՆ-ն առաջատարի իր դերը առավել լավ Է կատարում, երբ նա ռազմական հզորությունը միավորում Է ուժեղ դիվանագիտության հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նախագահ Օբաման հայտարարել Է հունվարի 20-ին Կոնգրեսին հղած իր ուղերձում:

 

«Ես հավատում են ամերիկյան առաջատարության ավելի խելացի տեսակին»,- ասել Է նա՝ ընդգծելով կոալիցիաների ստեղծման կերեւորությունը: Նրա կարծիքով՝ երկյուղները չպետք Է նսեմացնեն այն հնարավորությունները, որոնք բերում Է նոր դարը:

 

«Մենք ցուցադրում ենք ամերիկյան հզորության եւ ժողովրդավարության ուժը: Մենք, դիմակայելով ռուսական ագրեսիային, աջակցելով ժողովրդավարությանն Ուկրաինայում եւ հանգստացնելով ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցներին՝ հավատարիմ ենք մնում այն սկզբունքին, որ մեծ երկրները չեն կարող ահաբեկել փոքրերին»,- հավելել Է նա:

 

Օբաման հիշեցրել Է, որ անցյալ տարի ԱՄՆ-ը դաշնակիցների հետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման «ծանր աշխատանք Է կատարել»: «Ոմանք ենթադրեցին, թե Պուտինի ագրեսիան ռազմավարության եւ հզորության կատարյալ ցուցադրություն Էր: Դե ինչ, այսօր հենց Ամերիկան Է կանգնած անսասան եւ հաստատուն, մեր դաշնակիցների հետ. մինչդեռ Ռուսաստանը մեկուսացված Է, իսկ նրա տնտեսությունը սարսափելի վիճակում Է (բնագրում՝ in tatters – կործանման եզրին, ցնցոտիների մեջ, ջախջախված)»,- նշել Է նախագահը:

 

«Ահա թե ինչպես Է Ամերիկան տանում իր հետեւից. ոչ թե սին սպառնալիքներով, այլ մշտական, կայուն վճռականությամբ»,- ընդգծել Է Օբաման: