Ռուսաստանին ավելի քան տասը տարի կպահանջվի ռուբլու՝ որպես հաշվարկի միջազգային միավորի նկատմամբ նախկին վստահությունը վերադարձնելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել Է ՌԴ-ի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը:

 

«Եթե մենք կարողանանք բարենորոգել մեր տնտեսությունը, մի քանի տարի հատո հասնել պատժամիջոցների վերացման, ապա Ռուսաստանը կկարողանա իրեն վերադարձնել նախկին կարգավիճակը եւ նույնիսկ ուժեղացնել այն, բայց արդեն տասը եւ ավելի տարիների ընթացքում: Այսինքն՝ ժամանակ Է պահանջվում նախկին վստահությունը վերադարձնելու համար»,- ասել Է Կուդրինը՝ RT հեռուստաալքին տված հարցազրույցի ժամանակ խոսելով ռուբլու ապագայի մասին: