Իսլամական համագործակցություն կազմակերպությունը շարունակում է հարմար հարթակ ծառայել Ադրբեջանի և Թուրքիայի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ադրբեջանաթուրքական ստերի տարածման համար: Կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական հավաքի ժամանակ Թուրքիայի մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը բարձրաձայնել է ղարաբաղյան հակամարտության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

 

Չիչեքը որպես իսմակական աշխարհում ուշադրության արժանի կարևորագույն խնդիր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը, խոսնակի համոզմամբ, «մեծ արգելք է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ճանապարհին»:

 

Նա կարծիք է հայտնել, թե «ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Չիչեքը հավաստիացրել է, որ Թուրքիան ցանկացած հարցում շարունակելու է աջակցել Թուրքիային: