Հայկական զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 28-ին տեղի կունենան մի շարք միջոցառումներ: ՀՀ կառավարության նիստում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ հունվարի 28-ին ժամը 10:30-ին ՀՀ բարձրագույն իշխանությունը կայցելի Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ղարաբաղյան գոյամարտում զոհված հայորդիների հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նույն օրը՝ ժամը 13-ին, ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունենալու պարգևատրման արարողություն, իսկ 17-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տոնական համերգ:

 

Սեյրան Օհանյանը խնդրեց կառավարության անդամներին մասնակցել տոնակատարություններին և ներկայանալ ժամանակին: