ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ հունվարի 22-ին ուղեւորվում են Գյումրի՝ ծաղկեպսակներ դնելու ի հիշատակ Գյումրիում սպանված ընտանիքի յոթ անդամենրի եւ հանդիպելու քաղաքի բնակիչների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է խմբի անդամներից մեկը՝ «Եդինայա Ռոսիա»-ից խորհրդարանական, անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման կոմիտեի անդամ Բորիս Ռեզնիկը:

 

Նա նշել Է, որ պատգամավորների խմբում ընդգրկված են նաեւ ԱՊՀ-ի գործերի կոմիտեի անդամ Իրինա Ռոդնինան, նույն կոմիտեի առաջին փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը եւ Պետդումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը:

 

«Մենք Գյումրի ենք գնում ենք կարճ ժամանակով՝ երկու օրով: Այսօր մեկնում ենք: Մեր առաքելությունն Է՝ ծաղկեպսակներ դնել ընտանիքի սպանված անդամների շիրիմներին»,-ասել Է Ռեզնիկը:

 

«Հանդիպումներ են պլանավորվում Հայաստանի խորհրդարանում, այնուհետեւ հանդիպում կլինի Գյումրիի ղեկավարության, քաղաքի բնակիչների հետ: Մենք պետք Է խոսենք նրանց հետ, ներկայացնենք մեր դիրքորոշումները»,-հավելել Է պատգամավորը: