Մադրիդի «Ռեալը» 10-րդ անգամ անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային ակումբ: 2013-14 թթ. մրցաշրջանի արդյունքում մադրիդյան թիմի եկամուտը կազմել է 549,5 մլն եվրո, ինչը 30,6 մլն եվրոյով ավել է նախորդ ցուցանիշից: Նման աճը պայմանավորված է ակումբի խաղերի ցուցադրման իրավունքի վաճառքով և գովազդներով. տեղեկացնում է DPA-ն՝ հղում անելով Deloitte ընկերությանը:

Ամենահարուստ 20 ֆուտբոլային ակումբների ցանկը

1. «Ռեալ» (Իսպանիա) - 549,5 մլն

2. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - 518,

3. «Բավարիա» (Գերմանիա) - 487,5,

4. «Բարսելոնա» (Իսպանիա) - 484,6,

5. ՊՍԺ (Ֆրանսիա) - 474,2

6. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - 414,4,

7. «Չելսի» (Անգլիա) - 387,9,

8. «Արսենալ» (Անգլիա) - 359,3,

9. «Լիվերպուլ» (Անգլիա) - 305,9,

10. «Յուվենտուս» (Իտալիա) - 279,4,

11. «Բորուսիա» Դորտմունդ (Գերմանիա) - 261,5,

12. «Միլան» (Իտալիա) - 249,7,

13. «Տոտենհեմ» (Անգլիա) - 215,8,

14. «Շալկե» (Գերմանիա) - 213,9,

15. «Ատլետիկո» (Իսպանիա) - 169,9,

16. «Նապոլի» (Իտալիա) - 164,8,

17. «Ինտեր» (Իտալիա) - 164,

18. «Գալաթասարայ» (Թուրքիա) - 161,9,

19. «Նյուքասլ» (Անգլիա) - 155,1,

20. «Էվերթոն» (Անգլիա) - 144,1.