Հունվարի 22-ին՝ ժամը 19.48-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի եկեղեցու մոտակայքում 4 քաղաքացի մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մոլորված քաղաքացիները ժամը 13.15-ի սահմաններում Չարենցավան քաղաքից օդապարիկով թռիչք են կատարել, այնուհետև վայրէջք են կատարել Լեռնանիստ գյուղի մոտակա լանջին:

 

Ժամը 20.05-ին քաղավիացիայի կառավարման ծառայության ավագ կարգավարը հաղորդեց, որ ռադիոկապով տեղեկատվություն է ստացվել, մոլորված քաղաքացիների հարկադիր վայրէջքի վերաբերյալ: Քաղաքացիներ Մ. Ղ.-ն (ծնվ. 1987 թ.), Լ. Հ.-ն (ծնվ 1992 թ.), Ն. Բ.-ն և Ա. –ն (ազգանունը դեռ չի ճշտվել) գտնվում են օդապարիկում:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: