Թաիլանդի Ազգային օրենսդիր ասամբլեան (խորհրդարանը) հունվարի 23-ին որոշում Է ընդունել իմփիչմենտի ենթարկելու երկրի նախկին վարչապետ Յինգլաք Չինավաթին: Այն ենթադրում Է քաղաքական գործունեության հնգամյա արգելք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Չինավաթի պաշտոնազրկման օգտին, որը Թաիլանդի կառավարությունը գլխավորել Է 2011 թվականի հուլիսից մինչեւ 2014 թվականի մայիսը, քվեարկել Է խորհրդարանի, որի կեսը բաղկացած Է ուժային կառույցների նախկին եւ գործող ներկայացուցիչներից, 220 պատգամավորներից 190-ը: Ընթացակարգն սկսվել Է Ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովի հետաքննության արդյունքներն օրենսդիր ժողովին հանձնվելուց հետո, որը Չինավաթին մեղավոր Է ճանաչել գյուղատնտեսական արտադրողներից բրնձի գրավային գնման ծրագիրն իրականացնելիս ցուցաբերած անփութության համար:

 

Հակակոռուպցիոն հանձնաժողվի տվյալներով՝ 2011-ից մինչեւ 2014 թվականը պետական ծրագրի իրագործումը երկրին հասցրել Է 518 միլիարդ բաթի (16,9 միլիարդ դոլար) չափով վնաս: Կառավարությունը գյուղացիներից բրինձը գնել Է շուկայականից Էապես բարձր գներով եւ ստանձնել Է այն արտասահմանում վաճառելու պարտավորություններ: Մինչդեռ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այս մշակաբույսի համաշխարհային գների անկման պայմաններում դրանք կատարելը չափազանց բարդ Է եղել: Թաիլանդը զրկվել Է բրնձի արտահանման համաշխարհային առաջատարի կարգավիճակից, իսկ պետական պահեստներում ապրանքի կուտակումներ են առաջացել: Բացի դրանից, ծրագիրն իրագործելիս բացահայտվել են կոռուպցիայի եւ խարդախության դեպքեր: