Մարդասիրական օգնության 54 բեռնատարներ 6 ամսվա ընթացքում հասել են Սիրիա այն բանից հետո, երբ համաձայնություն էր կնքվել ՄԱԿ-ի անվտանգնության խորհրդի հետ Սիրիայի սահմաններով մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Պան Կի Մունն իր զեկույցում՝ նշելով, որ օգնության փաթեթները եղել են ինչպես մթերքների, այնպես էլ բժշկական սարքավորումների և դեղահաբերի տեսքով:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարել է, որ Թուրքիայի տարածքով Սիրիա են մտել 40 բեռնատարներ, ևս 14-ը՝ Հորդանանի սահմանով: Իսկ Իրաքի տարածքով օգնություն չի տրամադրվել անվտանգության նկատառումներից ելնելով:

 

Պան Կի Մունի զեկույցում նշվել է, որ 596 հազար մարդու տրամադրվել է օգնություն մթերքների տեսքով, 522 հազար մարդու տրամադրվել է ջրի և բժշկական օգնություն, 262 հազար մարդու բժշկական օգնություն է ցուցաբերվել:

 

Զեկույցում նաև նշվել է, որ 12.2 միլիոն սիրիացիներ օգնության կարիք ունեն, նրանցից 3.8 միլիոնը հեռացել են երկրից, մոտ 7.6 միլիոն մարդ գաղթական է Սիրիայի ներսում:

 

Ավելի վաղ ՄԱԿ-ը համաձայնության էր եկել Սիրիայի կառավարության հետ սահամանային 4 անցակետերով օգնություն հասցնել այն շրջաններին, որոնք գտնվում են ընդդիմադիրների վերահսկողության տակ: Օգնությունը Սիրիա մտցվել է Թուրքիայից, Իրաքից և Հորդանանից: