Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա Թուրքմենստանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը' նշելով, որ հանդիպումը ծրագրված է անցկացնել հունվարի 29-ին:

 

Հիշյալ երկրների արտգործնախարարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2014 թվականի մայիսի 26-ին Բաքվում: Հանդիպման ժամանակ քննարկվել էին տարածաշրջանային նախագծեր, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտում համագործակցությանը եւ էներգետիկական երթուղիների հետ կապված հարցեր: