Աֆղանստանի խորհրդարանում արտակարգ դեպք է գրանցվել: Խորհրդարանի կին պատգամավորները, չկարողանալով քաղաքակիրթ պայմաններում հարցերը կարգավորել, գործի են դրել բռունցքներն ու ծեծել միմյանց:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Kp.ru-ն, տարաձայնություն է սկսվել է, երբ պարզվել է, որ երկրի նախագահի կողմից երկրի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնին առաջադրված Խալիլա Սեդիկան երկքաղաքացի է: Մի շարք պատգամավորների այդ փաստը դուր չի եկել եւ նրանք պահանջել են Սեդիկային լքել դահլիճը:

 

Արդյունքում խոսակցությունը վերածվել է վեճի եւ իրենց բռունցքի ուժն են ցույց տվել Աֆղանստանի թույլ սեռի ներկայացուցիչները: Երկու ամենաակտիվ կռվողներին' Շեիկբա Խաշիմին եւ Լեյլա Վալի Խակիմին, դահլիճից դուրս հանելու համար խորհրդարանի խոսնակ Ա բդուլ Ռաուֆու Իբրահիմը ստիպված է եղել դիմել անվտանգության աշխատակիցների օգնությանը, ովքեր մեծ դժվարությամբ կարողացել են բարկացած կանանց հանգստացնել եւ դահիճից դուրս հանել: Խալիլա Սեդիկան նույնպես ստիպված է եղել լքել դահլիճը: