sport.times.amՄադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասն ընդունում է, որ Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի' «Կորդոբայի» հետ խաղում իր թիմը չի փայլել:
«Մենք ստիպված էինք տանջվել, բայց արդյունքում կարողացանք 3 միավոր վաստակել: Թիմն իր լավագույն խաղը չցուցադրեց, բայց կարողացավ հասնել հաջողության»,-Կասիլյասի խոսքը մեջբերված է «Marca»-ից:
Կասիլյասը խոսել է նաև Կրիշտիանու Ռոնալդուի' 82-րդ րոպեին Էդիմարի նկատմամբ կանոնները խախտելու համար խաղադաշտից հեռացվելուց:
«Կրիշտիանուն շատ բարկացած է: Նա չէր ցանկանում թիմին վատ դրության մեջ գցել' թողնելով 10 հոգով»,-ասել է Իկերը: