Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրները կարող են հատուկ խորհուրդ ստեղծել ազգային անասնաբուժական ծառայությունների փոխգործակցության հարցերի քննարկման համար: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամլո ծառայության հաղորդագրությունը:

 

Հունվարի 22-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ԵՏՄ տարածքում արտադրվող արտադրանքի անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության հարցերի քննարկման համար և հանվել են Ռուսաստանի տարածք բելառուսական ձեռնարկությունների կենդանական ծագման արտադրանքի մատակարարման սահմանափակումները:

 

«Կողմերը նպատակահարմար են համարել խորհուրդ ստեղծել ԵՏՄ անդամ երկրների մարմինների անասնաբուժության ոլորտում լիազորված անձանց ղեկավարների կազմում, որն օպերատիվ կերպով կքննարկի այդ մարմինների փոխգործակցության հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: